Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում. Լավրով
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
«Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով տարածաշրջանում տնտեսական նորմալ փոխգործակցություն, այնպիսի կարևոր գործոն է, որը մենք մշտապես հաշվի ենք առնում:
Եթե հանկարծ Հայաստանն ու Թուրքիան վերադարձ կատարեն առանց Ղարաբաղյան հակամարտության հետ կապի իրենց պայմանավորվածությունների իրագործմանը, ապա մենք միայն ուրախ կլինենք:
Սակայն մենք զգում ենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը կլինի առանցքային, որպեսզի կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները»,- ասել է Լավրովը:
1in.am