Լավրովը Լոզանում բանակցել է Մուհամմեդ Ջավադ Զարիֆի եւ Ջոն Քերրիի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i38614-Լավրովը_Լոզանում_բանակցել_է_Մուհամմեդ_Ջավադ_Զարիֆի_եւ_Ջոն_Քերրիի_հետ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հետ, նախքան Լոզանում Սիրիայի հարցով բանակցությունները սկսվելը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2016 17:58 Asia/Tehran
  • Լավրովը Լոզանում բանակցել է Մուհամմեդ Ջավադ Զարիֆի եւ Ջոն Քերրիի հետ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հետ, նախքան Լոզանում Սիրիայի հարցով բանակցությունները սկսվելը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:

«Լավրովը հանդիպել է Զարիֆի հետ: Հանդիպումը կարճ է եղել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Սիրիայի հարցով բանակցությունների շրջանակներում Լավրովը հանդիպել է նաեւ Ջոն Քերրիի հետ:

Բանակցություններին մասնակցում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ՄԱԿ՝ Սիրիայի  հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան եւ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի, Կատարի, Հորդանանի, Եգիպտոսի, Իրաքի արտգործնախարարները:

News.am