Տարածաշրջանում խաղաղության ժամանակն արդեն եկել է. Ուորլիք
https://parstoday.ir/hy/news/world-i39433-Տարածաշրջանում_խաղաղության_ժամանակն_արդեն_եկել_է._Ուորլիք
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ստատուս-քվոն կայուն չէ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2016 10:15 Asia/Tehran
  • Տարածաշրջանում խաղաղության ժամանակն արդեն եկել է. Ուորլիք

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ստատուս-քվոն կայուն չէ։

«Մենք պետք է շարունակենք արդյունավետ աշխատել՝ գտնելու խաղաղ կարգավորման ուղիներ»,-ասել է Ուորլիքը։

Նա նշել է, որ այսօր բանակցային սեղանին կան կարգավորման շատ տարրեր։

Ուորլիքի խոսքով՝ դեռևս չկա տեղեկություն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին։

Համանախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների արտգործնախարարները կարող են հանդիպել Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հերթական հանդիպմանը։

Ուորլիքը նաև նշել է, որ տարածաշրջանում խաղաղության ժամանակն արդեն եկել է։ «Երկու երկրների երեխաները պետք է խաղաղ ապրեն և դրան անհրաժեշտ է հասնել բանակցություններով»,-հավելել է նա։

Ուորլիքի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պատրաստակամություն է հայտնել ղարաբաղյան կարգավորման գործընթացի շրջանակում՝ փոխանցում է RIA Novosti-ն։

1in.am