Տարածաշրջանում խաղաղության ժամանակն արդեն եկել է. Ուորլիք
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ստատուս-քվոն կայուն չէ։
«Մենք պետք է շարունակենք արդյունավետ աշխատել՝ գտնելու խաղաղ կարգավորման ուղիներ»,-ասել է Ուորլիքը։
Նա նշել է, որ այսօր բանակցային սեղանին կան կարգավորման շատ տարրեր։
Ուորլիքի խոսքով՝ դեռևս չկա տեղեկություն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին։
Համանախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների արտգործնախարարները կարող են հանդիպել Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հերթական հանդիպմանը։
Ուորլիքը նաև նշել է, որ տարածաշրջանում խաղաղության ժամանակն արդեն եկել է։ «Երկու երկրների երեխաները պետք է խաղաղ ապրեն և դրան անհրաժեշտ է հասնել բանակցություններով»,-հավելել է նա։
Ուորլիքի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պատրաստակամություն է հայտնել ղարաբաղյան կարգավորման գործընթացի շրջանակում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
1in.am