Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերը ստրկացման նոր ձև են․ Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i40966-Արժույթի_միջազգային_հիմնադրամի_վարկերը_ստրկացման_նոր_ձև_են_Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արժույթի միջազգային հիմնադրամից և Համաշխարհային բանկից վարկ վերցնելու զարգացող երկրների պրակտիկան որակել է որպես գաղութացման և ստրկացման նոր ձև, հաղորդում է RIA Novosti-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2016 11:21 Asia/Tehran
  • Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերը ստրկացման նոր ձև են․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արժույթի միջազգային հիմնադրամից և Համաշխարհային բանկից վարկ վերցնելու զարգացող երկրների պրակտիկան որակել է որպես գաղութացման և ստրկացման նոր ձև, հաղորդում է RIA Novosti-ն։

«Դուք ցանկանում եք զարգացնել երկրի էկոնոմիկան և ձեզ առաջարկում են միակ տարբերակը՝ տոկոսով վարկ վերցնել ԱՄՀ-ից, Համաշխարհային և մյուս բանկերից։ Նման գլոբալիզացիան գաղութացման և ստրկացման նոր մոդել է»,-ասել է Էրդողանը «Թուրքիա-Աֆրիկա» տնտեսական բիզնես ֆորումի բացմանը։

Էրդողանն արևմտյան քաղաքական գործիչներին մեղադրել է նաև նրանում, որ «հակամարտություններ են բորբոքում» Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, որից հետո «հաշվում են եկամուտները» և հրաժարվում են ընդունել փախստականների, որոնք արդյունքում «վճարում են այդ ամենի համար»։

1in.am