Ուորլիքը՝ Ալիեւի հայտարարությունների մասին. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ
Նոյեմբեր 15, 2016 16:01 Asia/Tehran
Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։
Այս մասին ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ NEWS.am–ի խնդրանքով մեկնաբանելով շփման գիծ այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ագրեսիվ հայտարարությունները։
«Նման հայտարարություններն արտացոլում են ողջախոհ բանակցությունների կարևորությունը կարգավորման շուրջ, որից կարող են շահել տարածաշրջանի բոլոր ժողովուրդները: Ինչպես մենք նշել ենք, այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Անհրաժեշտ է նաև իրականացնել վստահության ձևավորմանն ուղղված քայլեր, ինչը կարող է սկիզբ դնել փոխվստահության հիմքերի ձևավորմանը»,– ասել է նա։
News.am
Պիտակ