Ուորլիքը՝ Ալիեւի հայտարարությունների մասին. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ
https://parstoday.ir/hy/news/world-i42793-Ուորլիքը_Ալիեւի_հայտարարությունների_մասին._Ղարաբաղյան_հակամարտությունը_չի_կարող_ռազմական_լուծում_ունենալ
Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2016 16:01 Asia/Tehran
  • Ուորլիքը՝ Ալիեւի հայտարարությունների մասին. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ

Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։

Այս մասին ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ NEWS.am–ի խնդրանքով մեկնաբանելով շփման գիծ այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ագրեսիվ հայտարարությունները։

«Նման հայտարարություններն արտացոլում են ողջախոհ բանակցությունների կարևորությունը կարգավորման շուրջ, որից կարող են շահել տարածաշրջանի բոլոր ժողովուրդները: Ինչպես մենք նշել ենք, այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Անհրաժեշտ է նաև իրականացնել վստահության ձևավորմանն ուղղված քայլեր, ինչը կարող է սկիզբ դնել փոխվստահության հիմքերի ձևավորմանը»,– ասել է նա։

News.am