Լեհաստանում 53.000 կամավորներից կազմված ռազմական ստորաբաժանումներ կստեղծվեն
«Լեհաստանի իշխանությունները մտադիր են մինչեւ 2019թ.-ը ձեւավորել 53.000 ընդհանուր թվակազմով ռազմական ստորաբաժանումներ»,-հաղորդում է գերմանական Bild հանդեսը:
«Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչի տեղեկացմամբ, խոսքը գնում է կամավորների մասին, ովքեր համապատասխան ռազմական ուսուցում կանցնեն: Այդ նպատակով առաջիկա 3 տարվա ընթացքում կհատկացվի 800 մլն եվրո գումար»:
«Նախարարի խոսքերով, նոր ստորաբաժանումները երկրի զինված ուժերի թվակազմն ավելացնելու եւ մարտական հզորությունն ամրապնդելու ամենաքիչ ծախսատար միջոցն են հանդիսանում, ինչպես նաեւ Ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմի սպառնալիքի լավագույն պատասխանն են՝ հաշվի առնելով Ուկրաինայի օրինակով լեհական սահմանների խախտման հնարավորությունը»:
«Նոր ստորաբաժանումների հրամանատարական կազմը կհամալրեն կադրային սպաները՝ 6-8%-ի չափով: Կամավորները զինվորական նախապատրաստության ծրագրեր կյուրացնեն եւ պարտավորություն կստանձնեն պարբերաբար մասնակցել հավաքներին»:
«Առաջին 3 ստորաբաժանումները կտեղակայվեն Լեհաստանի արեւելքում, որտեղ ամենահավանականն է Ռուսաստանի ներխուժումը: Դրա հետ մեկտեղ Լեհաստանում արդեն իսկ գործում է 12.000-ոց ռազմական ստորաբաժանում՝ «Ստրելեց» (Strzelec) կոչվող հրաձգային միությունը»,-տեղեկացնում է Bild-ը:
/galatv.am/