Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
Նոյեմբեր 18, 2016 06:52 Asia/Tehran
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան–Մարկ էյրոն հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը։
ՌԴ ԱԳՆ–ից հայտնում են, որ նախարարները քննարկել են նաեւ նորմանդյան քառյակի առաջնահերթ խնդիրները Մինսկի համաձայնագրերի կատարման համատեքստում եւ շեշտադրում են կատարել դրանց քաղաքական մասի իրականացման վրա։ Անդրադարձ է կատարվել նաեւ Մերձավոր Արեւելքում եւ Լեռնային Ղարաբաղում խնդրի կարգավորման համար ուղիներ գտնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։
News.am
Պիտակ