Վերսկսվել են Կիպրոսի միավորման բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i43453-Վերսկսվել_են_Կիպրոսի_միավորման_բանակցությունները
ՄԱԿ-ի վերահսկողությամբ, Շվեյցարիայում մեկնարկել են Կիպրոսի միավորման բանակցությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 20, 2016 18:08 Asia/Tehran
  • Վերսկսվել են Կիպրոսի միավորման բանակցությունները

ՄԱԿ-ի վերահսկողությամբ, Շվեյցարիայում մեկնարկել են Կիպրոսի միավորման բանակցությունները:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ կիրակի օրը, Շվեյցարիայի Մոնթ Փելերինում վերսկսվել են Կիպրոսի միավորման բանակցությունները՝ այդ կղզու երկու հատվածների 42 տարվա անջատվածությանը վերջ դնելու նպատակով:

Երկօրյա այս նիստի գլխավոր թեմաները տարածքային փոխանակումներն են լինելու:

2015 թվականի մայիսից բանակցություններ են ընթանում Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի և թրքաբնակ հատվածի ղեկավար Մուստաֆա Աքինչիի միջև:

1974 թ. Կիպրոսի Հունաստանին միացնելու նպատակով տեղի ունեցած հեղաշրջումից հետո, հաշվի առնելով կղզու թրքախոս փոքրամասնության մտահոգությունը, Թուրքիայի բանակը բռնազավթեց Կիպրոս կղզու հյուսիսային հատվածը:

Այդ ժամանակներից Միջերկրական ծովում գտնվող այս կղզին բաժանվել է երկու մասի: