Ալիևը և Լուկաշենկոն համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i44614-Ալիևը_և_Լուկաշենկոն_համատեղ_հայտարարություն_են_ընդունել_Լեռնային_Ղարաբաղի_հիմնախնդրի_վերաբերյալ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկօրյա այցով գտնվում է Բաքվում, համատեղ հայտարարություն է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է բելառուսական Belta.by կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2016 12:45 Asia/Tehran
  • Ալիևը և Լուկաշենկոն համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկօրյա այցով գտնվում է Բաքվում, համատեղ հայտարարություն է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է բելառուսական Belta.by կայքը:

«Կողմերը կարևորում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը, որը պետք է համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին, առաջին հերթին՝ ինքնիշխանության ապահովման, տարածքային ամբողջականության և պետության սահմանների անխախտելիության սկզբունքներին, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին և ԵԱՀԿ որոշումներին»,- ասված է հայտարարության մեջ:

Ադրբեջանի և Բելառուսի ղեկավարները, հիմնվելով ԵԱՀԿ-ի կողմից առաջադրված սկզբունքների վրա, որոնք ուղղված են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև՝ Մինսկի խմբի գործունեության ու համանախագահների վրա, կարևորել են խնդրի արագ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ-ի ջանքերին լրացուցիչ քաղաքական խթան հաղորդելը:

Փաստաթղթում նշվում է, որ երկու երկրները կշարունակեն համաձայնեցված ջանքեր ներդնել միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար:

1in.am