Մամեդյարովը խոսել է Համբուրգում ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպման ձևաչափի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i44626-Մամեդյարովը_խոսել_է_Համբուրգում_ՀՀ_արտգործնախարարի_հետ_հանդիպման_ձևաչափի_մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Համբուրգում համանախագահողների հետ հանդիպումը կարող է կայանալ 2+3 ձևաչափով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2016 13:08 Asia/Tehran
  • Մամեդյարովը խոսել է Համբուրգում ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպման ձևաչափի մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Համբուրգում համանախագահողների հետ հանդիպումը կարող է կայանալ 2+3 ձևաչափով:

Այսինքն՝ հնարավոր հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների արտգործնախարարները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

«Երբ ես Ֆրանսիայում էի, եղավ առաջարկ, որ հանդիպումն անցկացվի 2+3 ձևաչափով, այսինքն՝ երկու կողմերն ու համանախագահող երկրների նախարարները»,- ասել է Մամեդյարովը` հայտնելով, որ իրենք դրական պատասխան են տվել առաջարկին:

Անդրադառնալով ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահների փոփոխության հարցին` նա կարծիք է հայտնել, որ դա իրադրությունը չի փոխի: «Ֆրանսիացի նոր համանախագահը ծանոթ է տարածաշրջանի հետ, փորձառու դիվանագետ է: Օրինակ, Մյունխենում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումն անց էր կացվել Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսարանում, երբ այդ մարդն էր հյուպատոս: Երևի, նա լրջորեն զբաղվի այդ հարցով»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Նա հայտնել է նաև, որ Համբուրգի հանդիպումը վերջինը կլինի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: «Թե ով է աշխատելու նրա փոխարեն, կախված է պետդեպարտամենտից: Նոր համանախագահի անունը հայտնի կդառնա նոր վարչակազմի ձևավորումից հետո»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Armenpress.am