Հյուսիսային Կովկասում ոչնչացրել են ԻՊ-ի բջիջի ղեկավարին
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Հյուսիսային Կովկասում ոչնրացրել են «Իսլամական պետություն» խմբավորման բջիջի ղեկավար Ռուստամ Ասելդերովին։
Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն վկայակոչելով ԱԴԾ(Անվտանգության դաշնային ծառայությունը) կայքը։ Նրա հետ միասին սպանվել է եւս 4 գրոհային։
Հատուկ գործողությունը ուժայիններն իրականացրել են դեկտեմբերի 3-ին, Մախաչկալայի շրջաններից մեկում։ Իրավապահները հանցագործներին առաջարկել են հանձնվել, սակայն վերջիններս կրակ են բացել ինքնաձիգներից։
ԱԴԾ-ի տվյալներով, Ասլեդերովն առանչություն ունի 2013 թվականին Վոլգոգրադում ահաբեկչության կազմակերպմանը, նաեւ 2011 թվականի Ամանորի գիշերը Կարմիր հրապարակում տեղի ունեցած ահաբեկչությանը։ Այդ ահաբեկչությունը հնարավոր էր եղել կանխել։
Նա մի քանի ահաբեկչություններ է կազմակերպել նաեւ Դաղստանում։
News.am