ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Ասկերանի շրջանի ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i45646-ԵԱՀԿ_ն_դիտարկում_կանցկացնի_Ասկերանի_շրջանի_ուղղությամբ
Դեկտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂ Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Քենգերլի գյուղի հյուսիս-արևելքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2016 06:17 Asia/Tehran
  • ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Ասկերանի շրջանի ուղղությամբ

Դեկտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂ Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Քենգերլի գյուղի հյուսիս-արևելքում։

Ինչպես տեղեկացնում է ԼՂ  արտգործնախարարության կայքը, ԼՂ  պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան /Մոլդովա/  և  Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:

ԼՂ  իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Armradio.am