Սումատրայում գրեթե 12 հազար շենք է ավերվել ու վնասվել երկրաշարժից
https://parstoday.ir/hy/news/world-i45958-Սումատրայում_գրեթե_12_հազար_շենք_է_ավերվել_ու_վնասվել_երկրաշարժից
Ինդոնեզիայի Աչեխ ամենաարեւմտյան նահանգում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած 6,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով ավերված կամ վնասված շինությունների ընդհանուր թիվը մոտեցել Է 12 հազարի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 09, 2016 10:50 Asia/Tehran
  • Սումատրայում գրեթե 12 հազար շենք է ավերվել ու վնասվել երկրաշարժից

Ինդոնեզիայի Աչեխ ամենաարեւմտյան նահանգում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած 6,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով ավերված կամ վնասված շինությունների ընդհանուր թիվը մոտեցել Է 12 հազարի:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության օպերատիվ կենտրոնի աշխատակից Յույոն Յուհանան:

«Ստացված զեկույցների համաձայն՝ դեկտեմբերի 9-ի առավոտվա դրությամբ վնասված շինությունների ընդհանուր թիվը կազմում Է 11 հազար 730: Դրանցից 2 հազար 929-ը լուրջ վնասվածքներ են ստացել»,- փրկարարի խոսքը մեջբերել Է Detik.com լրատվական պորտալը: Յուհանայի խոսքով՝ տարերքի հարվածից զոհվածների թիվը մնում Է 102: Ծանր վերքեր են ստացել 136 աչեխցիներ, թեթեւ վիրավորվել Է 616 բնակիչ:

Ըստ BNPB-ի վերջին տվյալների՝ ներկայում տարահանվածների ընդհանուր թիվը 11 հազար 142 Է: Սակայն նրանցից ոչ բոլորն են զրկվել օթեւանից. շատերը երկյուղում են տուն վերադառնալ շարունակվող հետցնցումների պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am