Մամեդյարովը Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ խոսել է ԼՂ հակամարտության մասին
Դեկտեմբեր 12, 2016 18:59 Asia/Tehran
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ինտենսիվության վերաբերյալ:
Ավելի վաղ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահին ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Armenpress.am
Պիտակ