2016թ․ զոհվել են ռեկորդային թվով լրագրողներ
Դեկտեմբեր 14, 2016 15:19 Asia/Tehran
2016 թվականի սկզբից աշխարհի 31 երկրներում զոհվել է 144 լրագրող։
Նման տվյալներ է պարունակում Press Emblem Campaign ոչ կառավարական կազմակերպության զեկույցը։
Կազմակերպության տվյալներվ՝ վերջին 10 տարիների ընթացքում սա ռեկորդային ցուցանիշ է։ Լրագրողների աշխատանքի համար ամենավտանգավոր շրջանները Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան են։
Նշվում է, որ 144 զոհերի մեջ ներառված են նաև 20 բրազիլիացի լրագրողները, որոնք զոհվել են նոյեմբերի 29-ին Կոլումբիայում ավիավթարի հետևանաքով։
2016թ․Իրաքում մահացել է մամուլի 16 աշխատակից, Սիրիայում՝ 14, Աֆղանստանում՝ 12, Եմենում՝ 9։
1in.am
Պիտակ