2016թ․ զոհվել են ռեկորդային թվով լրագրողներ
https://parstoday.ir/hy/news/world-i46717-2016թ_զոհվել_են_ռեկորդային_թվով_լրագրողներ
2016 թվականի սկզբից աշխարհի 31 երկրներում զոհվել է 144 լրագրող։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 14, 2016 15:19 Asia/Tehran
  • 2016թ․ զոհվել են ռեկորդային թվով լրագրողներ

2016 թվականի սկզբից աշխարհի 31 երկրներում զոհվել է 144 լրագրող։

Նման տվյալներ է պարունակում Press Emblem Campaign ոչ կառավարական կազմակերպության զեկույցը։

Կազմակերպության տվյալներվ՝ վերջին 10 տարիների ընթացքում սա ռեկորդային ցուցանիշ է։ Լրագրողների աշխատանքի համար ամենավտանգավոր շրջանները Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան են։

Նշվում է, որ 144 զոհերի մեջ ներառված են նաև 20 բրազիլիացի լրագրողները, որոնք զոհվել են նոյեմբերի 29-ին Կոլումբիայում ավիավթարի հետևանաքով։

2016թ․Իրաքում մահացել է մամուլի 16 աշխատակից, Սիրիայում՝ 14, Աֆղանստանում՝ 12, Եմենում՝ 9։

1in.am