ԼՂ հակամարտության կարգավորումը հեշտ չի լինի. ամերիկացի գեներալ
https://parstoday.ir/hy/news/world-i47080-ԼՂ_հակամարտության_կարգավորումը_հեշտ_չի_լինի._ամերիկացի_գեներալ
ԼՂ հակամարտության կարգավորումը հեշտ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ տրանսպորտի հարցերով հրամանատար, գեներալ Դարեն ՄաքԴյուն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2016 08:46 Asia/Tehran
  • ԼՂ հակամարտության կարգավորումը հեշտ չի լինի. ամերիկացի գեներալ

ԼՂ հակամարտության կարգավորումը հեշտ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ տրանսպորտի հարցերով հրամանատար, գեներալ Դարեն ՄաքԴյուն։

Գեներալն այցով գտնվում է Բաքվում։ Ուրբաթ նա հանդիպում է ունեցել հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։

 «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է բարդ հակամարտություն, և դրա կարգավորումը հեշտ չի լինի»,-ՄաքԴյուի խոսքերն է մեջբերում Trend գործակալությունը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը լիովին աջակցում է հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ձեռնարկվող ջանքերին։

1im.am