Ցյուրիխում իսլամական կենտրոնի այցելուների վրա կրակողին մեռած են գտել
https://parstoday.ir/hy/news/world-i47515-Ցյուրիխում_իսլամական_կենտրոնի_այցելուների_վրա_կրակողին_մեռած_են_գտել
Ցյուրիխի իսլամական կենտրոնում այցելուների վրա հարձակման մեջ կասկածվող մարդուն մեռած են գտել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2016 12:33 Asia/Tehran
  • Ցյուրիխում իսլամական կենտրոնի այցելուների վրա կրակողին մեռած են գտել

Ցյուրիխի իսլամական կենտրոնում այցելուների վրա հարձակման մեջ կասկածվող մարդուն մեռած են գտել:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Le Matin-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների հայտարարությունը:  

Նրա մարմինն՝ առանց կյանքի նշանների, հայտնաբերվել Է հարձակման վայրից ոչ հեռու: Չարագործի որոնումները դադարեցված են: 

Դեկտեմբերի 19-ին անհայտ անձը ներթափանցել Էր աղոթարանի շենք եւ կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա: Գրոհի հետեւանքով վիրավորվել Էր երեք մարդ, նրանցից երկուսը՝ ծանր: Հարձակվողը փախել Էր:

Ոստիկանությունն իրականացրել Է նրա որոնումների  լայնածավալ գործողություն, որի արդյունքում հայտնաբերվել Է անհայտ տղամարդու դին: Սակայն իրավապահ մարմիններում չեն կարողացել միանգամից նույնականացնել հայտնաբերված մարմինը եւ հրաժարվել են հաստատել այն ենթադրությունը, թե այն պատկանում Է իսլամական կենտրոնի վրա հարձակվողին:

Armenpress.am