Դեկտեմբեր 30, 2016 11:59 Asia/Tehran
  • Նոբելյան մրցանակակիրները պահանջել են ՄԱԿ-ի միջամտությունը Մյանմայում

Որոշ թվով Նոբելյան մրցանակակիր անձինք դիմել են ՄԱԿ-ին, որպեսզի այդ միջազգային կառույցը միջամտի Մյանմայում մուսուլմանների դեմ իրականացվող ոճրագործությունները կանխելու համար:

«Ֆրանս պրես»-ի հաղորման համաձայն հինգշաբթի օրը Նոբելյան մրցանակիրները  քննադատել են այդ երկրում ընթացող դեպքերի վերաբերյալ Մյանմայի առաջնորդ Անգ Սանգ Սուչիի լռության կապակցությամբ:

Նրանք ասել են.-«Անգ Սանդ Սուչին մինչ այժմ ոչ մի քայլ չի ձեռնարկել Մյանմայի մուսուլմանների իրավուննքների պաշտպանության ուղղությամբ»:

Մյանմայում բնակվում են ավելի քան 1 միլիոն 300 հազար մուսուլմաններ, սակայն այդ երկրի կառավարությունը չի ընդունում նրանց քաղաքացիական իրավունքները: 

1982 թ.-ից ի վեր Մյանմայի մուսուլմանները զրկվել են քաղաքացիական իրավունքներից: 

 

Պիտակ