Նորվեգիան աշխարհում առաջինն կհրաժարվի FM ռադիոյից
https://parstoday.ir/hy/news/world-i50440-Նորվեգիան_աշխարհում_առաջինն_կհրաժարվի_fm_ռադիոյից
2017 թվականի հունվարի 11-ից սկսած Նորվեգիան աստիճանաբար կանջատի FM տիրույթում բոլոր ռադիոկայանները և կդառնա առաջին երկիրը, որը որոշել է ամբողջական անցում կատարել թվային ձևաչափի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 10, 2017 16:50 Asia/Tehran
  • Նորվեգիան աշխարհում առաջինն կհրաժարվի FM ռադիոյից

2017 թվականի հունվարի 11-ից սկսած Նորվեգիան աստիճանաբար կանջատի FM տիրույթում բոլոր ռադիոկայանները և կդառնա առաջին երկիրը, որը որոշել է ամբողջական անցում կատարել թվային ձևաչափի:

Այդ մասին հայտնում է The Verge-ը:

Ռադիոն «թվային» դարձնելու առաջարկը ներկայացվել է նորվեգական կառավարությունում դեռ 2011 թվականին: Չորս տարի անց Նորվեգիան հայտարարել է աշխարհում առաջին երկիրը դառնալու պլանների մասին, որն ամբողջապես կանցնի DAB (Digital Audio Broadcasting) ռադիոհեռարձակման:

Հաղորդվում է, որ DAB ձևաչափը պակաս թանկարժեք է և ապահովում է ավելի որակյալ հնչողություն: Այժմ Նորվեգիայի ընդամենը հինգ ազգային ռադիոկայան է աշխատում FM տիրույթում:

Tert.am