ԴԱԻՇ-ը կոչնչացվի․ Օբամա
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը կոչնչացվի։
Այս մասին Օբաման ասել է Չիկագոյում նախագահի պաշտոնում վերջին ելույթի ժամանակ։
«Մենք ոչնչացրել ենք տասնյակ հազարավոր ահաբեկիչների, այդ թվում՝ Ուսամա բեն Լադենին։ ԴԱԻՇ-ի դեմ միջազգային կոալիցիան, որը մենք գլխավորում ենք, ոչնչացրել է խմբավորման հրամանատարներին և հետ գրավել տարածքների շուրջ կեսը։ ԴԱԻՇ-ը կոչնչացվի և նրանք, ովքեր սպառնում են Ամերիկային, անվտանգության մեջ չեն լինի»,-հավաստիացրել է Օբաման։
Նա նաև նշել է, որ հետախուզության, իրավապահ մարմինների խիզախ աշխատակիցների շնորհիվ ահաբեկչական ոչ մի խմբավորում վերջին 8 տարիների ընթացքում չի կարողացել խոշոր հարձակում պլանավորել և իրագործել ԱՄՆ-ի դեմ։
1in.am