Թրամփն արգելելու է մուսուլմանների մուտքն ԱՄՆ
https://parstoday.ir/hy/news/world-i52341-Թրամփն_արգելելու_է_մուսուլմանների_մուտքն_ԱՄՆ
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «Ռոյտերզ»-ը գրել է, որ Թրամփն այսօր ստորագրելու է ներգաղթի սահմանափակման վերաբերյալ հրամանագիրը, որով սահմանափակվելու է մուսուլման մի քանի երկրների, այդ թվում Իրանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2017 07:58 Asia/Tehran
  • Թրամփն արգելելու է մուսուլմանների մուտքն ԱՄՆ

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «Ռոյտերզ»-ը գրել է, որ Թրամփն այսօր ստորագրելու է ներգաղթի սահմանափակման վերաբերյալ հրամանագիրը, որով սահմանափակվելու է մուսուլման մի քանի երկրների, այդ թվում Իրանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ:

Համաձայն այս հաղորդման, Թրամփն այսօր այցելելով ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարություն արձակելու է այդ կապակցությամբ սահմանափակությունների գործադրման հրամանը:

Կոնգրեսի մի քանի օգնականներ, որոնք չեն ցանկացել բացահայտել իրենց ինքնությունը «Ռոյտերզ»-ին հաղորդել են, որ այդ սահմանափակությունը առավելապես տարածվելու է փախստականների և Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սումալիի, Սուդանի, Սիրիայի ու Եմենի քաղաքացիների նկատմամբ:

Նաև սպասվում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը բոլոր փախստականների ընդունման համար մի քանի ամիս սահմանափակություն կիրառի, որպեսզի այդ ընթացքում  պետքարտուղարությունն ու ներքին անվտանգության նախարարությունը դիմողների վիճակի քննության համար առավել վստահելի գործընթաց մշակեն:

Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը երեքշաբթի օրը հրաժարվեց այդ կապակցությամբ Թրամփի ծրագրի մասին հարցումին հստակ պատասխան տալուց: