Միջազգային արձագանքները` ԱՄՆ մուսուլմանների ու փախստականների մուտքի արգելքին
https://parstoday.ir/hy/news/world-i52675-Միջազգային_արձագանքները_ԱՄՆ_մուսուլմանների_ու_փախստականների_մուտքի_արգելքին
Մուսուլմանների ու գաղթականների մուտքն ԱՄՆ արգելող օրենքը քննադատության է արժանացել տարբեր շրջանակների կողմից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 29, 2017 10:44 Asia/Tehran
  • Միջազգային արձագանքները` ԱՄՆ մուսուլմանների ու փախստականների մուտքի արգելքին

Մուսուլմանների ու գաղթականների մուտքն ԱՄՆ արգելող օրենքը քննադատության է արժանացել տարբեր շրջանակների կողմից:

«ԻՌՆԱ» գործակալության հաղորդման համաձայն, մի շարք միջազգային կառույցներ , կազմակերպություններ ուհայտնի դեմքեր անմարդկային ու ռասիստական քայլ են որակել մուսուլմանների ու փախստականների մուտքն ԱՄՆ արգելելու այդ երկրի նախագահի վերջին որոշումը: 

ԱՄՆ քաղաքացիական ազատությունների միությունը և «Ազգային իմիգրացիայի իրավական կենտրոնը» հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ներքին անվտանգության նախարար ՝ Ջոն Քլեյի դեմ:

ԱՄՆ համալսարանի դասախոսները ևս մի համախոսականով հայտարարել են, որ ներգաղթյալների մասին նոր օրենքից տուժելու է այդ երկրկի համալսարանական շրջանակների հեղինակությունը:

«Human Rights Watch» կազմակերպությունը հայտարարել է, որ այն ժամանակաշրջանում, երբ ողջ աշխարհում մեծացել է գաղթականների թիվը և պատերազմական փախստականներն օգնության կարիք ունեն, ԱՄՆ-ն իր ուսերից թոթափում է պատասխանատվությունը:

Իմիգրացիայի միջազգային կազմակերպությունը և փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարիան քննադատել են Թրամփի հրամանը՝ պահանջելով անկախ փախստականների կրոնից ու ազգությունից , նրանց նկատմամբ հավասար վերաբերմունք ցուցաբերել: