ԵԱՀԿ ՄԽ համախնախագահները խրախուսում են ղարաբաղյան խնդրով արագ հանդիպման հնարավորությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների խրախուսման շուրջ՝ ուղղված կարգավորման երկարաժամկետ ձեռքբերմանը, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, ներառյալ տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքները:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդը:
Ի պատասխան հարցին՝ չե՞ք կարծում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաստակել է ինքնորոշման իրականացման իրավունքը՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ երկիր է կայացած ժողովրդավարական ինստիտուտներով եւ ընտրական մեխանիզմներով, Հոգլանդը նշեց. «Միացյալ Նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո կառավարությանը, ինչպես այն չի ճանաչում ոչ մի ուրիշ երկիր, այդ թվում՝ Հայաստանը»:
Համանախագահները շարունակում են խրախուսել, որ հնարավորինս շուտ հանդիպումներ կայանան Նախագահների ու Արտաքին գործերի նախարարների միջև՝ շարունակելու կարևոր քննարկումները առանցքային հարցերի շուրջ, մասնավորապես՝ հրադադարի պահպանում և Վիենայում ու Սանկտ Պետերբուգում ձեռք բերված պայմանավորվածությունների լիակատար իրականացում, այդ թվում՝ բոլոր կողմերի մասով վստահության ձևավորման կարեւոր միջոցների ներդրման ապահովում: Համանախագահները կշարունակեն աշխատել՝ խրախուսելու բանակցությունները, որոնք միտված են տևական կարգավորմանը հիմք ընդունելով միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի խարտիայի եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառում:
News.am