ԼՂ հարցում ստատուս քվոն չի բավարարում ոչ մեկին. Մամեդյարով
Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն չի բավարարում ոչ մեկին: Այս մասին RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
«Որպես նախարար՝ իմ պաշտոնավարման ժամանակ մի քանի անգամ բավական մոտ ենք եղել այդ հարցում առաջընթացին: Բոլորը հասկանում են, որ այսօր գործող ստատուս քվոն ոչ մեկին չի բավարարում, բացի, գուցե, հայկական կողմից»,-ասել է Մամեդյարովը:
Նա նաև նշել է, որ Բաքուն պատրաստ է մասնակցել Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը: Մամեդյարովի խոսքով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է առաջարկել նման հանդիպում անցկացնել, սակայն ժամկետների վերաբերյալ առաջարկներ չեն եղել:
1in.am