Աշխարհում սովից կարող է մահանալ 1.4 միլիոն երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ
https://parstoday.ir/hy/news/world-i54804-Աշխարհում_սովից_կարող_է_մահանալ_1.4_միլիոն_երեխա._ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի մանկական միջազգային հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նախազգուշացրել է, որ աշխարհի չորս երկրներում՝ Հարավային Սուդան, Նիգերիա, Սոմալի, Եմեն, սովից կարող է մահանալ 1.4 միլիոն երեխա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2017 12:06 Asia/Tehran
  • Աշխարհում սովից կարող է մահանալ 1.4 միլիոն երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ-ի մանկական միջազգային հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նախազգուշացրել է, որ աշխարհի չորս երկրներում՝ Հարավային Սուդան, Նիգերիա, Սոմալի, Եմեն, սովից կարող է մահանալ 1.4 միլիոն երեխա:

Կազմակերպության տվյալները հրապարակել BFMTV-ն:

Փորձագետների գնահատմամբ՝ Եմենում թերսնուցումից տառապում է 462 հազար երեխա, Նիգերիայում՝ 450 հազար: Սոմալիում երաշտի հետևանքով մահվան շեմին է հայտնվել 185 հազար երեխա, մի քանի ամիս անց նրանց թիվը կհասնի 270 հազարի:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնտոնի Լայքը հայտարարել է, որ անհրաժեշտ է անհապաղ միջամտել ողբերգությունը կանխելու համար: «Մենք դեռ կաարող ենք փրկել նրանցից շատերին»,-ասել է նա:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր Հարավային Սուդանում սովի մասին:

1in.am