«Միջազգային համաներում» կազմակերպությունը քննադատել է Բրիտանիային
https://parstoday.ir/hy/news/world-i5497-Միջազգային_համաներում_կազմակերպությունը_քննադատել_է_Բրիտանիային
«Միջազգային համաներում» կազմակերպությունը (Amnesty International) Բրիտանիային մեղադրել է այդ երկրում և միջազգային մակարդակում Մարդու իրավունքները ոտնահարելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2016 13:52 Asia/Tehran
  • «Միջազգային համաներում» կազմակերպությունը քննադատել է Բրիտանիային

«Միջազգային համաներում» կազմակերպությունը (Amnesty International) Բրիտանիային մեղադրել է այդ երկրում և միջազգային մակարդակում Մարդու իրավունքները ոտնահարելու մեջ:

«Միջազգային համաներում» կազմակերպության ամենամյա զեկույցում նշված կետերն են՝ մարդու Իրավունքների օրենքը չեղյալ հայտարարելու մասին ընդունված որոշումը, էմիգրանտների բնակեցման նախագծին չմասնակցելը և Բրիտանիայի հետախուզական գործակալությունների լիազորությունների ավելացումը :

«Միջազգային համաներում» կազմակերպությունը նույնպես քննադատել է առևտրական պայմանագրեր կնքելու նպատակով Բրիտանիայի արտգործնախարարության կողմից Մարդու իրավունքների անտեսումն այլ երկրներում:

«Միջազգային համաներում» կազմակերպության Բրիտանիայի հարցերով բաժնի ղեկավար Քեյթ Ալենն այդ կապակցությամբ ասել է.-«Մարդու իրավունքների նկատմամբ Բրիտանիայի կառավարության անտարբերությունը նվեր է աշխարհի բռնապետներին և զգալիորեն հարցականի տակ է դրել Լոնդոնի վարկն ու հեղինակությունն՝ այլ երկրներին Մարդու իրավունքները հարգելու հարցում հորդորելու առումով»:

Ալենի խոսքերով՝ Չինաստանի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի հանդեպ Բրիտանիայի կառավարության գործունեությունը ցույց է տալիս Մարդու իրավունքների պահպանման նկատմամբ այդ երկրի ցուցաբերած անտարբերությունը: