Նեթանյահուն մեկնել է Ավստրալիա
(last modified Thu, 23 Feb 2017 13:03:15 GMT )
Փետրվար 23, 2017 16:33 Asia/Tehran
  • Նեթանյահուն մեկնել է Ավստրալիա

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ավստրալիայի կառավարությունից պահանջել է ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Իրանի դեմ:

The Jerusalem Post օրաթերթի հաղորդման համաձայն՝ հինգշաբթի օրը Ավստրալիա կատարած այցի շրջանակում Բենիանմին Նեթանյահուն հանդիպել է այդ երկրի մի քանի նախարարների  հետ և նրանցից պահանջել է ավելի խստացնել այդ երկրի դիրքորոշումը Իրանի դեմ:

Նեթանյահուն հայտարարել է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում Իրանը կարող է միջուկային ռումբ արտադրել:

Սա այն դեպքում, երբ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղանպատակ է:

Շատ քաղաքան  վերլուծաբանների կարծիքով, Իսրայելի ատոմական մարտագլխիկները սպառնում են աշխարհի անվտանգությանը:

Ավելի վաղ 60 ավստրալիացի մրավորականներ մի հաղորդագրությամբ այդ երկրի կառավարությանը կոչ էին արել արգելել Իսրայելի վարչապետի ուղևորությունը Կանբերա: