ԵԱՀԿ-ն Ասկերանի շրջանի ուղղությամբ դիտարկում է անցկացնելու
Փետրվար 28, 2017 12:21 Asia/Tehran
ԼՂ-ի (ինքնահռչակ Արցախի Հանրապետության) իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մարտի 1-ին Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Շխլյար բնակավայրի մոտակայքում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂ-ի արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, ԼՂ-ի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):
ԼՂ-ի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
Armenpress.am
Պիտակ