Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը
https://parstoday.ir/hy/news/world-i56428-amnesty_international_միջազգային_իրավապաշտպան_կազմակերպությունը
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է դադարեցնել բրիտանական սպառազինության վաճառքը Սաուդյան Արաբիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2017 08:21 Asia/Tehran
  • Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել է դադարեցնել բրիտանական սպառազինության վաճառքը Սաուդյան Արաբիային:

«Փրես Թի Վի» հեռուստաընկերության հաղորդման համաձայն` հինգաշբթի օրը, մի հայտարարության տարածելով, Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Բրիտանիայի կառավարությանը` Սաուդյան Արաբիային սպառազինություն վաճառելու և այդ զենքերը Եմենի ժողովրդին կոտորելու նպատակով օգտագործվելու կապակցությամբ: Կազմակերպությունը Բրիտանիայից պահանջել է դադարեցնել Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը:

Amnesty International-ը Բրիտանիայի ժողովրդին կոչ է արել երկրի պատգամավորներից պահանջել կառավարությանը ճնշման տակ դնել Սաուդյան Արաբիային զնեքի վաճառքն անհապաղ դադարեցնելու համար:

Կազմակերպությունը Լոնդոնին զգուշացրել է Ռիադի հետ չկիսել պատերազմական ոճրագործությունների հեղինակի դերը:

ԱՄՆ-ի և Ռիադի արևմտյան ու արաբական դաշնակիցների հովանավորությամբ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով սպանվել են ավելի քան 11 հազար եմենցիներ, տասնյակ հազարավոր ուրիշներ վիրավորվել են, միլիոնավոր մարդիկ հայտնվել են փախստականի կարգավիճակում և ավերվել են այդ երկրի հիմնաշենային կառույցները: