Ֆրանցիսկոս պապը 100 000 եվրո է նվիրաբերել Հալեպի կարիքավոր բնակիչներին
https://parstoday.ir/hy/news/world-i56590-Ֆրանցիսկոս_պապը_100_000_եվրո_է_նվիրաբերել_Հալեպի_կարիքավոր_բնակիչներին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը 100 000 եվրո (106 000 դոլար) նվիրատվություն է կատարել Սիրիայի Հալեպ քաղաքի կարիքավոր բնակիչների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2017 18:09 Asia/Tehran
  •  Ֆրանցիսկոս պապը 100 000 եվրո է նվիրաբերել Հալեպի կարիքավոր բնակիչներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը 100 000 եվրո (106 000 դոլար) նվիրատվություն է կատարել Սիրիայի Հալեպ քաղաքի կարիքավոր բնակիչների համար:

Ինչպես տեղեկացնում է CNN-ը` վկայակոչելով Վատիկանի աղբյուրին, սրբազան քահանայապետն ուրբաթ պատարագ է մատուցել Սիրիայի խաղաղության համար, որից հետո ֆինանսական օգնություն է ուղարկել Հալեպ:

Ֆրանցիսկոս պապը 2013-ին ընտրվելուց  ի վեր մշտապես փորձում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Սիրիայում տիրող 6-ամյա զինված հակամարտությանը, որը բազմաթիվ զոհերի ու ավերածությունների է հանգեցրել:  

Tert.am