Մարտ 12, 2017 11:12 Asia/Tehran
  • Լարվածություն ՝ Նիդերլանդներ-Թուրքիա հարաբերություններում

Ի հետևումն Անկարայի և Ամստերդամի միջև դիվանագիտական լարվածության, Նիդերլանդների ոստիկանությունը Թուրքիայի սոցիալական քաղաքականության և ընտանիքի հարցերով նախարար ՝ Ֆաթիմա Բաթուլ Սայանկայային Նիդերլանդների թուրք համայնքում ներկայանալու իրավունք չի տվել:

«ԻՌՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ այն բանից հետո, երբ Թուրքիայի ԱԳ նախարար՝ Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռին  Ռոտերդամի օդանավակայանում վայրէջք կատարելու իրավունք չի տրվել, Բաթուլ Սայանկայան ցամաքային ճանապարհով է Նիդերլանդներ մտել, սակայն Ռոտերդամի հյուպատոսարանի շենքի մոտակայքում ոստիկանությունը կանգնեցրել է  նրան:

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ եթե Նիդերլանդների կառավարությունը նրա ինքնաթիռին վայրէջք կատարելու իրավունք չտա, Անկարան փոխադարձաբար այդ երկրի դեմ քաղաքական ու տնտեսական խիստ քայլեր է ձեռնարկելու:

Փոխադարձ քայլի դիմելով, անվտանգության նկատառումներից ելնելով, Թուրքիան փակել է Անկարայում Նիդերլանդների դեսպանատուն տանող բոլոր ճանապարհները: Իսկ Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է .«Նիդերլանդների դեսպանը Թուրքիա չի գալու»:

Ռոտերդամի քաղաքապետն ասել էր, որ Թուրքիայի պետայրերին թույլ չեն տալու այդ երկրում քարոզարշավ անցկացնել ապրիլի 16-ի Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի համար:

Պիտակ