Հանրահավաք Ժնևում ՝ ի պաշտպանություն Եմենի ժողովրդի
https://parstoday.ir/hy/news/world-i57154-Հանրահավաք_Ժնևում_ի_պաշտպանություն_Եմենի_ժողովրդի
Իրավական տարբեր կազմակերպությունների անդամները Եմենի ժողովրդին պաշտպանելու նպատակով, հավաքվել էին Ժնևում ՝ ՄԱկ-ի եվրոպական գրասենյակի դիմաց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2017 13:13 Asia/Tehran
  • Հանրահավաք Ժնևում ՝ ի պաշտպանություն Եմենի ժողովրդի

Իրավական տարբեր կազմակերպությունների անդամները Եմենի ժողովրդին պաշտպանելու նպատակով, հավաքվել էին Ժնևում ՝ ՄԱկ-ի եվրոպական գրասենյակի դիմաց:

«Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, ցուցարարները ուրբաթ օրը համախմբվել էին ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի դիմաց, որտեղ գումարվում է կազմակերպության մարդու իրավունքների խորհրդի 35-րդ նստաշրջանը: Հանրահավաքի մասնակիցները դատապարտել են  Սաուդյան ռեժիմի քայլերը, պաշտպանելով Եմենի ժողովրդին:

Հանրահավաքի մասնակիցները ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին են ճանաչել Եմենի ժողովրդի սպանության և այդ երկրի ենթակառուցվածքների ավերման պատասխանատու: Ցույցին ներկա եմենցիները ևս ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին մեղադրել են այդ ոճրագործություններում ուղղակի մասնակցություն ունենալու մեջ:

Ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները նաև քննադատել են Եմենի ժողովրդի դեմ սաուդական ռեժիմի իրականացրած ոճրագործությունների նկատմամբ ՄԱԿ-ի ցուցաբերած անտարբերությունը: