ՄԱԿ-ի ներկայացուցիչը կարևորել է Եմենի ճգնաժամի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը
Եմենում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը կարևորել է այդ երկրի ճգնաժամի քաղաքական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության գործակալության հաղորդմամբ՝ Էսմայիլ Վալադ Ալ-Շեյխ Ալ-Ահմադը հայտարարել է.«Եմենում հակամարտող կողմերի համար կա առիթ քաղաքական լուծման հասնելու և այդ երկրում կա այդ հնարավորությունը»:
Էսմայիլ Վալադ Ալ-Շեյխ Ալ-Ահմադը միջազգաին հանրությանը կոչ է արել ջանքեր գործադրել Եմենում հակամարտող կողմերին ինքնազսպվածության հրավիրելու և հակամարտությանը վերջ տալու համար:
«Եմենում արդար, համատարած և ներդաշնակ խաղաղության հասնելու հարցում ուշացումը կավելացնի բռնություններն ու անկայությունը և առավել սուր կերպարանք կստանա մարկաին ճգնաժամը»:
Հատկանշական է, որ Եմենի ճգնաժամի կարգավորման հարցում որոշիչ դեր կարող է ունենալ վերտարածաշրջանային ուժերի կողմից Սաուդյան Արաբիայի վրա ճնշում բանեցնելու կամքը, սակայն նրանք շարունակում են հովանավորել Սաուդյան Արաբիային: