Լեհաստանում ցույցերի սահմանափակման մասին օրենք է ստորագրվել
https://parstoday.ir/hy/news/world-i57342-Լեհաստանում_ցույցերի_սահմանափակման_մասին_օրենք_է_ստորագրվել
Լեհաստանի նախագահը օրենք է ստորագրել երկրում ցույցերի անցկացումը սահմանափակելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2017 14:58 Asia/Tehran
  • Լեհաստանում ցույցերի սահմանափակման մասին օրենք է ստորագրվել

Լեհաստանի նախագահը օրենք է ստորագրել երկրում ցույցերի անցկացումը սահմանափակելու մասին:

Ֆրանս Պրեսի հաղորդման համաձայն՝ կիրակի օրը Լեհաստանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագահ Անջեյ Դուդան ցույցերի սահմանափակման մասին օրենքն ստորագրել է Սահմանադրական դատարանի կողմից հաստատվելուց հետո:

Լեհաստանի կառավարության ընդդիմադիրները քննադատել են այդ փաստը և հայտարարել են, որ Սահմանադրական դատարանն այդ որոշումը կայացրել է ապօրինի կերպով՝ նախքան պահպանողականների իշխանության գլուխ գալը:

Ավելի վաղ, Եվրամիությունն ընդդիմացել էր Լեհաստանում օրինական ցույցերի  ու հավաքների անցկացումը սահմանափակելու մասին օրենքի ստորագրմանը: