ՄԱԿ-ը դեմ է Եմենի Հադիդա նավահանգստի վերահսկողությունը հանձնել Սաուդյան Արաբիային
Մարտ 21, 2017 08:59 Asia/Tehran
ՄԱԿ-ը մերժել է Սաուդյան Արաբիայի պահանջը՝ Եմենի Հադիդա ռազմավարական նավահանգստի վերահսկողությունն ստանձնելու կապակցությամբ:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, սաուդյան վարչակազմն այս պահանջը ներկայացրել է սումալացի փախստականներ տեղափոխող նավի վրա հարձակման դեպքից հետո:
Հակադարձելով Սաուդյան Արաբիայի պահանջին, ՄԱԿ-ի խոսնակ՝ Ֆարհան Հաղղն ասել է.«Եմենում հակամարտող կողմերը պատասխանատու են ենթակառուցվածքների պահպանման և խաղաղ բնակչության կյանքը պաշտպանելու հարցում:
Նա հավաստիացրել է, որ այդ պարտավորությունը չպետք է այլ երկրներին վստահել:
Եմենում համատարած սով է տիրում:
Պիտակ