Amnesty International- ը քննադատել է ԱՄՆ-ին ու Բրիտանիային
Amnesty International- ը ԱՄՆ-ին ու Բրիտանիային մեղադրում է Սաուդյան Արաբիային զենք վաճառելու ճանապարհով Եմենում մարդու իրավունքների խախտման մեջ:
Մարտի 23-ին, Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, Լիբանանում Amnesty International կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի հետազոտությունների բաժնի տեղակալ Լին Մաալուֆը շեշտել է.«ԱՄՆ-ն ու Բրիտանիան միլարդավոր դոլարներ արժողությամբ զենք են վաճառել Սաուդյան Ռեժիմին: Այդ քայլով նրանք խթանում են մարդու իրավունքների խախտման գործընթացը և խափանում այդ ճգնաժամի լուծման նպատակով տարվող մարդասիրական ջանքերը»:
Լին Մաաթուֆը հավելել է.«Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի շղթայազերծած պատերազմի մեկնարկից ի վեր, Վաշինգտոնն ու Լոնդոնը ընդհանուր առմամբ 5 մլրդ. դոլար արժողությամբ զենք են արտահանել Սաուդյան Արաբիա, որի հետևանքով 3 մլն. մարդ փախել է իր բնակարանից և հազարավոր եմենցիներ կորցրել են իրենց կյանքը»:
ԱՄՆ-ն ու Բրիտանիան աչք են փակում Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից կատարվող հանցագործությունների վրա: