Մարտ 26, 2017 12:35 Asia/Tehran
  • ԻՊ-ը փորձում է «խալիֆայություն» ստեղծել Հարավ-արևելյան Ասիայում. Ավստրալիայի ԱԳՆ

Ավստրալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջուլիա Բիշոփն ամերիկյան Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը փորձում է իր «խալիֆայությունը» ստեղծել Հարավ-արևելյան Ասիայում:

«Առանձնակի անհանգստության առիթ է տալիս այն փաստը, որ ԻՊ-ն փորձում է «խալիֆայություն» հիմնել Ֆիլիպինների հարավում, որտեղ գործում է «Աբու Սայաֆ» ահաբեկչական խմբավորումը: Ես վերջերս Ֆիլիպիններում էի ու այս խնդիրը քննարկում էի երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ: Խոսքը վերաբերում է մեր տան շեմին ծառացած վտանգի մասին: Մենք արդեն սերտ համագործակցում ենք Ինդոնեզիայի, Մալայզիայի և Ֆիլիպինների իրավապահ մարմինների հետ»,- պատմել է Բիշոփը:


Ավստրալիայի վարչապետն ընդգծել է, որ ներկայում Իրաքում և Սիրիայում բավական շատ են Ինդոնեզիայից, Մալայզիայից ու Ֆիլիպիններից ժամանած գրոհայինները:

 

 

tert.am/

 

Պիտակ