Նորվեգիայում ոստիկանությունը խոշոր ահաբեկչություն է կանխել
https://parstoday.ir/hy/news/world-i58820-Նորվեգիայում_ոստիկանությունը_խոշոր_ահաբեկչություն_է_կանխել
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ահաբեկչական ակտ է կանխվել. այս մասին հայտնում է Интерфакс-ը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 09, 2017 12:06 Asia/Tehran
  • Նորվեգիայում ոստիկանությունը խոշոր ահաբեկչություն է կանխել

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ահաբեկչական ակտ է կանխվել. այս մասին հայտնում է Интерфакс-ը:

Նշվում է, որ տեղի ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել պայթուցիկ սարքը, տարածքի ժամանցի վայրերը փակվել են, իսկ բնակիչները տարհանվել են:

Ռումբը պայթեցվել է տարածք ժամանած հատուկ մասնագետների կողմից, տուժածներ չեն գրանցվել:

Դեպքի առնչությամբ արդեն ձերբակալված է մեկ կասկածյալ:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, բախվել է հանրախանութի, ինչից հետո այրվել։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 4 մարդ, տուժել՝ ավելի քան 15-ը։

orer.am/