Ստրուկների վաճառքի շուկա՝ Լիբիայում
https://parstoday.ir/hy/news/world-i59100-Ստրուկների_վաճառքի_շուկա_Լիբիայում
Եվրոպա մեկնող փախստականները որպես ստրուկ վաճառքի են հանվում Լիբիայի շուկաներում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 12, 2017 13:21 Asia/Tehran
  • Ստրուկների վաճառքի շուկա՝ Լիբիայում

Եվրոպա մեկնող փախստականները որպես ստրուկ վաճառքի են հանվում Լիբիայի շուկաներում:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ին կից Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ մարդու թրաֆիկինգով զբաղվողները Լիբիան ստրուկների շուկաներ բացելու համար հարմար վայր են համարել ու գերության վերցնելով Եվրոպա մեկնող փախստականներին նրանց պարտադիր աշխատանքի է լծում:

Լիբիայում միգրանտների հանդեպ բռնության ու դրամաշորթության բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Սակայն Միգրացայի կազմակերպության հայտարարության համաձայն այսօր  Լիբիայում ստրուկների վաճառքի բացահայտ շուկաներ են գործում:

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարեց, որ ստրուկների կալանավայրերում նրանց սպառնում են թերսնումը, սեռական բռնությունն ու նույնիսկ սպանությունը:

Լիբիայի ազգային միասնականության կառավարությունը ներքին խռովությունների ու նաև ահաբեկչական խմբերի ներկայության պատճառով չի կարողանում էֆեկտիվ կերպով վերահսկել այդ երկրի ծովային ու ցամաքային սահմանները և Լիբիայի ափերը դարձել են մեկնակետ հազարավոր փախստականների ու միգրանտների համար, ովքեր ցանկանում են Եվրոպա մեկնել: