Ամերիկացի տնտեսագետները նամակ են հղել Թրամփին
1500 ամերիկացի տնտեսագետներ Կոնգրեսին և ԱՄՆ նախագահին կոչ են արել ուշադրություն դարձնել այդ երկրում էմիգրանտների կողմից ստեղծված տնտեսական հնարավորություններին:
Ինչպես հաղորդում է CNN հեռուստակայանը, չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին և կոնգրեսականներին ուղղված ամերիկացի տնտեսագետների նամակում ասված է.«Միգրացիան համարվում է ԱՄՆ կարևոր մրցակցային առավելություններից՝ համաշխարհային տնտեսության մեջ:
Ամերիկացի տնտեսագետներն ընդգծել են,որ չնայած անհրաժեշտ միջոցառումներին, միգրացիան ոչ միայն սպառնալիք չէ, այլև ԱՄՆ-ի տնտեսության ու աշխատավորների համար հնարավորություն է՝ երկրի տնտեսությանը զարկ տալու համար:
ԱՄՆ նախագահը վերջերս հրամայել է մի պատ կառուցել Մեքսիկայի հետ այդ երկրի սահմանին՝ անօրինական էմիգրանտների մուտքն այդ երկիր արգելելու համար: Թրամփը փորձել է այդ պատի կառուցման ծախսերն էլ Մեքսիկային պարտադրել:
Թրամփը մինչ այժմ երկու հակամիգրացիոն հրաման է արձակել որոշ, մասնավորապես մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքն այդ երկիր արգելելու մասին, որոնց գործադրումն սառեցվել է ամերիկացի դատավորների կողմից: