ԱՄՆ-ում ներգաղթյալներին ձերբակալում են առանց քրեական անցյալի
(last modified Sun, 30 Apr 2017 14:29:52 GMT )
Ապրիլ 30, 2017 18:59 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում ներգաղթյալներին ձերբակալում են առանց քրեական անցյալի

ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ծառայության վարչությունը հայտարարել է, որ ձերբակալված ներգաղթյալների կեսը քրեական անցյալ չունեն:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ծառայության վարչության զեկույցոսւմ ասված է, որ 2017 թ. փետրվարին ձերբակալված 675 ներգաղթյալներից 163-ը երթևեկության իրավախախտում էին կատարել, իսկ 177-ը քրեական անցյալ չունեին:

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է խստացնել միգրացիայի քաղաքականությունը՝ ապօրինի ներգաղթյալների կողմից իրականացվող քրեական գործողությունները կանխելու համար:

ԱՄՆ-ի կառավարության ընդդիմադիրները զգուշացրել են, որ ներգաղթի մասին Դոնալդ Թրամփի կոշտ քաղաքականությունները հակառակ ազդեցություն են թողնում ոճրագործությունների դադարեցման հարցում և հիմնականում ազդում են հասարակության այն հատվածի վրա, որոնք ոչ մի դերակատարություն չեն ունեցել քրեական գործողություններում: