Մայիս 04, 2017 18:18 Asia/Tehran
  • Թիլերսոնը խոստովանել է,որ ԱՄՆ-ն գերադասում է պաշտպանել իր շահերը քան մարդու իրավունքները

ԱՄՆ Պետքարտուղարը խոստովանել է,որ այլ երկրների հետ որոշ գործարքներում Վաշինգտոնը հաշվի չի առնում մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունը:

 

Reuters գործակալության հաղորդման համաձայն՝ չորեքշաբթի օրը ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ խոսելով այդ երկրի նախագահի «America First»(Առաջինը Ամերիկան) կարգախոսի մասին,   պետքարտուղար՝ Ռեքս Թիլերսոնն ասել է.«Եթե այլ երկրներին ԱՄՆ-ի արժեքներին համապատասխան վերաբերմունք  պարտադրելու կապակցությամբ  ծանր պայմաններ սահմանվեն, խոչընդոտներ կստեղծվեն ԱՄՆ-ի տնտեսական շահերի ու անվտանգության համար»:

Associated Press լրատվական գործակալությունը ապրիլի վերջերին հաղորդել է,որ Թիլերսոնը մտադիր է կրճատել ԱՄՆ-ի պետքարտուղարության բյուջեի մեկ չորրորդը  և  մոտ 2 հազար 300 աշխատատեղեր:

 

Պիտակ