Մայիս 14, 2017 18:02 Asia/Tehran
  • Ճապոնիայի պաշտպանության նախարար.«Հյուսիսային Կորեայի փորձարկած հրթիռը հավանաբար բալիստիկ է եղել»

Ճապոնիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի փորձարկած վերջին հրթիռը հավանաբար բալիստիկ է եղել:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Թոմոմի Ինադան նշել է, որ, հաշվի առնելով անցած ուղին և թռիչքի տևողությունը, կարելի է ենթադրել, որ Հյուսիսային Կորեայի կողմից փորձարկված վերջին հրթիռը բալիստիկական է եղել:

Նրա խոսքերով՝ այդ հրթիռը երկու հազար կիլոմետր հեռահարությամբ 30 րոպե թռիչք է իրականացրել:

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Փխենյանի դեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական տեղաշարժերի ու սպառնալիքների պատճառով շարունակելու է ընդլայնել իր հրթիռային ու միջուկային ծրագիրը:

Պիտակ