Սեպտեմբեր 02, 2024 10:37 Asia/Tehran
  • Արդյոք ԱՄՆ-ն թույլ կտա՞ Ճապոնիային օգտվել արհեստական բանականությունից՝ ռազմական ուժերի պակասը լրացնելու համար

Ճապոնիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Տոկիոն ցանկանում է արհեստական բանականության կիրառմաման միջոցով փոխհատուցելու ռազմական ուժի պակասը։ Նա նշել է, որ զինված ուժերում մարդուժի պակասը լրացնելու նպատակով, Տոկիոն նախատեսում է ներդրումներ կատարել արհեստական ինտելեկտի և ավտոմատացման ոլորտներում և բարելավել բանակի պայմանները։

Հղում անելով Reuters-ին, Pars Today -ը հայտնում է, որ նախարարությունն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ  բանակի «Ինքնապաշտպանության ուժերը» (SDF) հրապարակել են զինվորների հավաքագրման ամենավատ տարեկան վիճակագրությունը։

Մարտի 31-ին ավարտվող տարում այս ուժերում հավաքագրվել է 10 հազարից պակաս նավաստի, զինվոր և օդաչու։ Այս ցուցանիշը 50 տոկոսով ցածր է  հավաքագրման սահմանված նպատակից:

Նշվում է, որ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, ով մտավախություն ունի, որ Չինաստանը կօգտագործի իր ռազմական ուժը Թայվանում գերիշխելու և այդպիսով իր երկիրը պատերազմի տանելու համար, 2022 թվականին  հայտարարեց հրթիռների և զենքի այլ պաշարների, առաջադեմ կործանիչների գնման, կիբերպաշտպանության մասնաճյուղի ստեղծման և պաշտպանության բյուջեի կրկնապատկման մասին։

Ճապոնիան, որը պայքարում է ծնելիության նվազման դեմ, փորձում է ռազմական ուժերի թիվը պահպանել 250 հազար մարդու մակարդակում։ Հետևաբար Պաշտպանության նախարարությունը նախատեսում է  արհեստական բանականության տեխնոլոգիայի միջոցով պայքարել հավաքագրվող ուժերի թվի կրճատման դեմ։ Այդ նպատակով, հաջորդ տարի նախարարությունը 18 միլիարդ իեն կհատկացնի արհեստական բանականության տեխնոլոգիայով հագեցած հսկողության համակարգերով ռազմակայանների անվտանգության ապահովման համար։

Այս տարի դոլարի նկատմամբ իենի արժեզրկման մակարդակը հասել է վերջին չորս տասնամյակների ամենացածր մակարդաին, խաթարելով  Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ ռազմական փոփոխություն իրականացնելու Ճապոնիայի ծրագրերը։

Դոլարի նկատմամբ իենի արժեզրկմանը զուգահեռ, զգալիորեն աճել է ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ ուղղաթիռների, սուզանավերի, տանկերի ներկրման արժեքը, որոնց մեծ մասը ամերիկյան են։

Ռազմական ոլորտում Ճապոնիան մեծապես կախված է ԱՄՆ-ից։ Եվ հարց է առաջանում, թե այդ երկրի ռազմական զարգացումների, հատկապես արհեստական բանականության ոլորտում, ԱՄՆ-ն որքա՞ն  ազատություն կտա Տոկիոյին։

 

Պիտակ