Մարտ 31, 2024 18:33 Asia/Tehran

Աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ Անգլիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Ամերիկայի, Ճապոնիայի և Մարոկոյի բնակիչները հերթական անգամ ցույց անցկացնելով դատապարտել են Սիոնիստական ​​օկուպացիոն ռեժիմի զինվորների կողմից Գազայի հատվածում ապրող պաղեստինցիների ցեղասպանությունը։

Տարբեր ազգությունների և կրոնների ներկայացուցիչներ Պաղեստինի հետ համերաշխության ցույցի ընթացքում, կրելով Պաղեստինի դրոշը, պահանջում էին արդարություն, ապարտեիդի համակարգի ավարտը, պատերազմի անհապաղ դադարեցում և հրադադարի անհապաղ հաստատում։

Լոնդոնում ցուցարարները հավաքվել են հայտնի «Ռասել» հրապարակում և այնտեղից շարժվել դեպի «Թրաֆալգար» հրապարակ՝ որի մոտակայքում են գտնվում Բրիտանիայի վարչապետի գրասենյակը և  քաղաքական կառույցներները։

Չնայած հակասիոնիստական ​​բողոքի ցույցերի աճող ալիքը լռեցնելու համար Լոնդոնի կառավարության սահմանափակումներին և ճնշումներին, լոնդոնյան ցուցարարները պնդեցին, որ կշարունակեն իրենց բողոքի ցույցերը այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է պաղեստինցի ժողովրդի սպանությունը։

Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակման սկզբից ի վեր նահատակվել է ավելի քան 32700 պաղեստինցի, իսկ 75190 պաղեստինցի վիրավորվել է, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։

Պիտակ