ՅՈՒՆԻՍԵՖ.«Միջին Արևելքում 29 միլիոն երեխա ապրում է աղքատության մեջ»
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կատարած ուսումնասիրության համաձայն՝ Միջին Արևելքում 29 միլիոն երեխա ապրում է աղքատության մեջ»:
Լոնդոնում լույս տեսնող «Ալ- Շարղ Ալ-Օսաթ» թերթի հաղորդմամբ՝ Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի 11 երկրներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվում է, որ առնվազն 29 միլիոն երեխա, փաստորեն այդ շրջանների երեխաների մոտ մեկ քառորդն ապրում է աղքատության մեջ:
«Այդ երեխաները զրկված են բժշկական օգնությունից, որակյալ կրթությունից, պատշաճ սնուցումից և պաշտպանությունից օգտվելու հնարավորությունից» հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը:
Ի դեպ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Գիրթ Քափելիրն ասել է.«Աղքատ երեխաների թիվը շատ է, իսկ ընտանիքների եկամուտը շատ քիչ, որի պատճառով այդ երեխաները զրկված են ապրելու, կրթվելու և սնվելու ամենատարրական հնարավորություններից»: