Մայիս 24, 2017 12:18 Asia/Tehran
  • Մարդու իրավունքների պաշտպան խմբերը քննադատել են Բահրեյնի ռեժիմի քայլերը

Մարդու իրավունքների պաշտպան խմբերը քննադատել են «Ալ-Դիրազ»-ի շրջանում ժողովրդական բողոքի ակցիաները Բահրեյնի անվտանգության ուժերի կողմից կիրառվող բռնաճնշումները:

Երեքշաբթի օրը Ալե-Խալիֆա ռեժիմի ուժերը գրոհելով Շեյխ Իսա Ղասեմի բնակության վայր՝ «Ալ-Դիրազ»-ի շրջանի դեմ: Բախումների հետևանքով զոհվել է հինգ մարդ, վիրավորվել են հարյուրը: Ավելի քան 280 հոգի ձերբակալվել է : Բահրեյնցի բանակայինները պաշարել են Շեյխ Իսա Ղասեմի բնակության վայրը:

Ըստ «Press TV» հեռուստաընկերության փոխանցման, «Amnesty International» կազմակերպությունը քննադատել է Ալե-Խալիֆայի ռեժիմի ճնշողական քայլերը ՝ պահանջելով հարցի շուրջ անկախ հետաքննություններ անցկացնել:

Բահրեյնի մարդու իրավունքների և ժողովրդավարության կենտրոնը ևս քննադատել է երկրի անվտանգության աշխատակիցների քայլը , հայտարարելով.«Վաշինգտոնը Բահրեյնի կառավարությանը լիազորություն է տվել ՝ ժղովրդին բռնաճնշելու համար»:

Կենտրոնի հավաստմամբ, ամերիկացիներն են զենք տրամադրում Բահրեյնի ռեժիմին, ուստի նրանք էլ ռեժիմի մեղսակիցն են:

Պիտակ